Նալբանդյանը համանախագահների հետ քննարկել է հանդիպման հարցը

17:13   14 Նոյեմբեր 2017    280

Hayatsk.info-ն հայտնում է, որ Նոյեմբերի 14-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին եւ Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Զրուցակիցները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։

Քննարկվել է առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Նալբանդյան   ԵԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները