ԱՄՆ-ում ատելության հողի վրա կատարված հանցագործությունների թիվն աճել է

19:18   14 Նոյեմբեր 2017    136

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, ԱՄՆ-ում ատելության հողի վրա կատարված հանցագործությունների թիվն աճել է: 2016-ին այդպիսի հանցագործունների թիրախում աֆրոամերիկացիները, հրեաները եւ մուսուլմաններն են հայտնվել:

Անցյալ տարի ատելության հողի վրա կատարված 6121 հանցագործություն է գրանցվել, որը 2015-ի համեմատ 5 տոկսով ավել է եւ 2014-ի համեմատ՝ 10 տոկոսով պակաս:

Զեկույցում նշվում է, որ սեւամորթ ամերիկացիները 3489 դեպքերում են զոհ դարձել, երկրոդ տեղում սպիտակամորթ ամերիկացնիներն են՝ 720 դեպքով:

1273 դեպքերի մոտ կեսը, որոնք կրոնների հետ են կապված եղել, հրեաների դեմ են կատարվել:

Մուսուլմանները կրոնական հողի վրա կատարված 307 հանցագործությունների զոհ են դարձել, ինչը 19 տոկոսով ավելին է, քան 2015-ին:

1 076 դեպք կապված է լսեբուհիների, գեյերի, բիսեքսուալների եւ տրանսսեքսուալների հետ, ընդ որում դրանցից երկու երրորդը հոմոսեքսուալների դեմ է եղել:

Զեկույցում նշվում է, որ այդ հանցագործությունների թվում 9 սպանություն եւ 24 բռնաբարություն է:

Հանցագործների 46 տոկոսը սպիտակամորթներ են, 26 տոկոսը՝ աֆրոամերիկացիներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները