Պուտինին նախարար Օրեշկինի iPhone-ն է հետաքրքրել

17:25   14 Նոյեմբեր 2017    199

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Վիետնամում ԱԽՏՀ գագաթաժողովի ընթացքում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինին պատկանող iPhone-ով են տեսել:

Այս մասին ասվում է «Դմիտրի Կիսելյովի հետ շաբաթվա նորություններ» հաղորդման մեջ, որը հեռարձակվում է «Ռոսիա 1» հեռուստաալիքով:

Տեսանյութի հեղինակներին չի հաջողվել պարզել, ինչն է կոնկրետ հետաքրքրել Պուտինին:

«Կարելի է ենթադրել՝ թեման տնտեսական է», նշել են հեռուստաալիքի լրագրողները:

Օգոստոսի 25-ին Bloomberg-ն անդրադառնալով Ռուսաստանի նախագահի հայացքներին ծանոթ երեք պաշտոնյաներին՝ հաղորդել է, որ նախարար Օրեշկինի ազդեցությունն ու քաղաքական կշիռը աճել են, եւ նա «Պուտինի սիրելին է դարձել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները