Նիցցայում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա

17:44   14 Նոյեմբեր 2017    109

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Nice Matin»-ին, Ֆրանսիայի Նիցցա քաղաքի նավահանգստի մոտակայքում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա. ոստիկանությունը շրջափակել է թաղամասը:

Նշվում է, որ ոստիկանական պարեկներն արգելափակել են Լեխ Վալենսայի անվան զբոսայգու մոտ գտնվող թաղամասը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ ոստիկանական գործողություն է անցկացվում նաև քաղաքի մեկ այլ թաղամասում: Ոստիկանները շրջափակել են Սեն Ռոշ թաղամասը, որի տներից մեկում տղամարդը փակել է իրեն բարիկադներով:

Միջադեպի պատճառ հարևանների հետ վեճն է եղել, վերջիններիս կասկածյալը սպառնացել է զենքով: Նիցցայի ոստիկանությունը հաղորդել է, որ հատուկ նշանակության ուժերի աշխատակիցներն արդեն մտել են Լուի Բրայլի անվան զբոսայգում գտնվող բնակարան, սակայն այն դատարկ է հայտնաբերվել:

Այժմ իրավապահ մարմինների աշխատակիցները փնտրում են բնակարանի տիրոջը: Նշվում է, որ բնակարանում իրավապահները մարիխուանայի սածիլներ են հայտնաբերել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիցցա   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները