85 տարեկանում մահացել է Միխայիլ Սաակաշվիլիի տատիկը

17:50   14 Նոյեմբեր 2017    127

85 տարեկան հասակում մահացել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի տատիկը՝ Մզիա Ծերեթելին, Facebook-ի իր էջում գրել է «Խրոնիկա+» թերթի խմբագիր Էլիսո Քիլաձեն:

«Տիկին Մզիա Ծերեթելին մահացել է։ Ցավակցում եմ Թեմուրի (նախկին նախագահի քեռին) եւ Գիուլի Ալասանիա (նախկին նախագահի մայրը) ընտանիքներին, Միխայիլ Սաակաշվիլիին», — գրել է Քիլաձեն, փոխանցում է «Sputnik Գրուզիա»–ն:

Մզիա Ծերեթելին ակտիվորեն աջակցում էր իր թոռանը քաղաքական ասպարեզում եւ նույնիսկ 2017-ի հունվարին ներկայացել էր նրա հիմնադրած «Ազգային միասնական շարժում» կուսակցության համագումարին:

Սաակաշվիլին Վրաստանը լքել էր 2013-ի նոյեմբերին: Նա նախ ուղեւորվել էր ԱՄՆ, որտեղ դասախոսություն էր կարդում ամերիկյան համալսարաններից մեկում, իսկ հետագայում տեղափոխվել է Կիեւ եւ ստացել Ուկրաինայի քաղաքացիություն: Արդյունքում զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից:

2014 թվականին Վրաստանի Գլխավոր դատախազությունը հեռակա կարգով Սաակաշվիլիին մեղադրանք է ներկայացրել մի քանի քրեական գործով՝ ավելի քան 3.4 մլն լարի պետական միջոցները անձնական կարիքների համար վատնելու, 2007 թվականի նոյեմբերի 7-ին ցույցը ցրելիս պաշտոնական լիազորությունների չարաշահման, խորհրդարանի պատգամավորին ծեծելու, «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակցի սպանության համար։

2015-ին Սաակաշվիլին նշանակվել էր Օդեսայի նահանգապետ։ 2016-ին նա աղմկահարույց հրաժարական տվեց՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոշենկոյին մեղադրելով հանցավոր «կլան»–ի հովանավորելու մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները