Աբե. Դեռ վաղ է խոսել Հս. Կորեայի հետ բանակցությունների մասին

20:01   14 Նոյեմբեր 2017    334

Հյուսիսկորեական հրթիռային փորձարկումներում մոտ երկամսյա դադարը չի վկայում այն մասին, որ Փհենյանը դադարել է զենք մշակել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ նշելով, որ դեռ վաղ է խոսել Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների մասին

«Ես կարծում եմ, որ Հյուսիսային Կորեան շարունակում է զենք մշակել։ Իմաստ չկա բանակցել հանուն բանակցությունների»,– ասել է Աբեն Մանիլայում Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի նիստից հետո։

Նրա խոսքով՝ Ճապոնիան մտադիր է սերտորեն համագործակցել տարածաշրջանի այլ երկրների հետ՝ այդ թվում՝ Չինաստանի եւ Ռուսաստանի, որպեսզի համոզի Հյուսիսային Կորեային դադարեցնել հրթիռների մշակումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները