Թիլերսոնը Մյանմարի ԶՈւ հրամանատարության հետ կքննարկի ռոհինջա մուսուլմանների վիճակը

20:04   14 Նոյեմբեր 2017    118

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է Մյանմարի ԶՈւ հրամանատարության հետ հանդիպման ժամանակ ընդգծել Ռաքհայն նահանգում իրավիճակի կայունացման եւ բռնության դադարեցման անհրաժեշտությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը'։

Նրա խոսքով՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է լինելու Ռաքհանում խաղաղության հաստատմանը։ «Մենք կենտրոնացած ենք Ռաքհայնում իրավիճակի կարգավորման վրա, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ, ուզում ենք դադարեցնել բռնությունը եւ երաշխիքներ ունենալ, որ զինվորականները կպաշտպանեն այդ շրջանի բնակչությանը հավասարապես, եւ որ արժանահավատ հետաքննություն կանցկացվի»,– ասել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Ռահյանի նահանգում ճգնաժամի սկսվելուց հետո մոտ 600 հազար ռոհինջա մուսուլման ստիպված է եղել փախչել Բանգլադեշ՝ փրկվելով Մյանմարի զինվորականների բռնություններից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները