Լրատվամիջոցներ. Զիմբաբվեի մայրաքաղաքի ուղղությամբ տանկեր են շարժվում

20:18   14 Նոյեմբեր 2017    226

Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի ուղղությամբ տանկեր են շարժվում: Ականատեսները հայտնում են, որ ռազմական մեքենաները նաեւ փակում են քաղաքից դուրս գտնվող խոշոր ճանապարհները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները զւնված զինծառայողները փակել են պետական ZBC հեռուստաընկերությունը:

Այս ամենը տեղի է ունենում զինվորականների եւ երկրի իշխող Զանու Հայրենասիրական ճակատ կուսակցության միջեւ աճող ճնշումների ֆոնի վրա: Կուսակցության նախագահն է Ռոբերտ Մուգաբեն, ով արդեն 37 տարի ղեկվարում է երկիրը:

Անցյալ շաբաթ Մուգաբեն հեռացրել է փոխնախագահ Էմերսոն Մնանգագվային, ով համարվում էր նախագահի պաշտոնում նրա փոխարինողը:

Մնանգագվայի հեռացումը դեպի նախագահական աթոռ ճանապարհ բացեց ներկայիս առաջին տիկին Գրեյս Մուգաբեի համար:

Ավելի վաղ, տեղի գեներալներից մեկն զգուշացրել էր, որ զինվորականներն առանց տատանվելու կխառնվեն, որպեսզի վերջ դնեն ազատագրական պայքարի նախկին զինվորականների դեմ «մաքրազերծումներին» ՝ ներառյալ Մնանգագվային:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Զիմբաբվեի  


Վերնագիրի այլ պիտակները