Գերմանիայում հանձնել են «Ոսկե ղեկանիվ» հեղինակավոր մրցանակը

20:37   14 Նոյեմբեր 2017    100

Volvo Car Group-ի նախագահ և գլխավոր տնօրեն Հական Սամուելսոնը դարձել է մեքենաշինական արդյունաբերության ոլորտի ամենահեղինակավոր գերմանական ամենամյա մրցանակի՝ «Ոսկե ղեկանիվի» դափնեկիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես գրում է Euromag-ը, այս մրցանակին շվեդ գործարարն արժանացել է որպես ամենահաջողակ թոփ-մենեջերը մեքենաշինության ասպարեզում:

«Ոսկե ղեկանիվ» մրցանակը, որը շնորհվում է ամեն տարի, հիմնվել է Springer հրատարակչության կողմից:

Այս տարվա ամռանը Volvo Cars ընկերությունը հայտարարել էր, որ 2019-ից սկսած յուրաքանչյուր նոր ավտոմեքենա համալրված կլինի էլեկտրաշարժիչով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները