Ֆիլիպինները ASEAN-ի նախագահությունը Սինգապուրին են հանձնել

20:53   14 Նոյեմբեր 2017    262

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ֆիլիպինները Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում (ASEAN) նախագահությունը Սինգապուրին են հանձնել:

Մանիլայում հանդիսավոր արարողությունը 31-րդ ASEAN գագաթաժողովի եւ Ֆիլիպինների նախագահությամբ այլ հարակից միջոցառումների ավարտից հետո է տեղի ունեցել:

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերետեն Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունուին ասոցիացիայում նախագահությունը խորհրդանշող մուրճն է հանձնել:

«Մեծ պատիվ էր մեզ համար տարբեր հանդիպումների եւ միջոցառումների ժամանակ ձեզ եւ ձեր պատվիրակություններին ընդունելը: Հուսով ենք, որ դուք ձեզ հետ կվերցնեք Ֆիլիպինների հյուրընկալության մի մասը», - ասել է Դուտերտեն:

Սինգապուրի վարչապետն իր հերթին ասել է, որ իր համար մեծ պատիվ է նախագահությունն ընդունելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպին   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները