Դուտերտե. Չինաստանը համաձայնել է բանակցություններ սկսել

21:03   14 Նոյեմբեր 2017    262

Չինաստանը «սիրալիր» համաձայնել է Հարավչինական ծովի վարքականոնի մշակման հարցով բանակցություններ սկսել եւ համաձայնեցման դեպքում, հետեւել դրան:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, այս մասին հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոբերտո Դուտերտեն:

Նրա խոսքով՝ Չինաստանը համաձայնել է նաեւ, որ Հարավչինական ջրերի եւ օդային տարածքի հասանելիությունը «անսահմանափակ» լինի:

Նա նաեւ նշել է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները Մանիլայում գագաթաժողովի մասնակից բոլոր առաջնորդների համար անհանգստության առիթ էին դարձել եւ մարդիկ պետք է աղոթեն այն մասին, որ Կորեական թերակղզում հակամարտություն չլինի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դուտերտե   Չինաստան   Հարավչինական-ծով   Ֆիլիպիններ  


Վերնագիրի այլ պիտակները