Ճապոնիայի վարչապետը մտադիր է ՌԴ–ի հետ խաղաղության պայմանագրի կնքել

21:11   14 Նոյեմբեր 2017    190

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հաստատել է, որ մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջ շարժվել երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքման հարցում։

«4 կղզիների խնդրի լուծման եւ խաղաղության պայմանագիր կնքելու համար մենք քայլ առ քայլ առաջ կշարժվենք դեպի այդ նպատակը նախագահ Պուտինի հետ վստահելի հարաբերությունների հիման վրա»,– Մանիլայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սինձո Աբեն։

Վարչապետը հիշեցրել է, որ 2016 թվականին ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել հարավային Կուրիլյան կղզիներ Ճապոնիայի նախկին բնակիչների այցելության եւ համատեղ տնտեսվարող գործունեության շուրջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   ՌԴ   Աբե  


Վերնագիրի այլ պիտակները