Նիցցայում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ

21:35   14 Նոյեմբեր 2017    217

Ֆրանսիական Նիցցա քաղաքի նավահանգստի շրջանում ոստիկանները հատուկ գործողություններ են իրականացնում անցորդների ուղղությամբ կրակ բացած տղամարդուն ձերբակալելու համար:

Ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, տվյալ տարածքը շրջափակել է ոստիկանների կողմից:

Կատարվածի մանրամասները ճշտվում են: Տուժածների մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիցցա   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները