Մոսկվայում բժիշկներին հաջողվել է փրկել 7-րդ հարկից ընկած 3-ամյա տղայի կյանքը. VIDEO

21:47   14 Նոյեմբեր 2017    199

Մոսկվայում բնակելի շենքի յոթերորդ հարկից ցած ընկած 3-ամյա երեխայի կյանքը հաջողվել է փրկել Մոսկովյան ավիացիոն կենտրոնի արագ արձագանքման շնորհիվ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «NTV»-ին, փոքրիկ տղան, մի քանի վայրկյանով դուրս մնալով ծնողների տեսադաշտից, հաջողացրել է բարձրանալ պատուհանագոգին և քայլ անել դեպի դուրս, ինչի հետևանքով ընկել է պատուհանից: Հոր՝ Կումար Չեկիևի խոսքով՝ նա վազել է, բայց չի հասցրել բռնել երեխային, և տղան իր աչքի առաջ ընկել է:

Բարեբախտաբար, շտապ օգնությունը ժամանակին է հասել, սակայն մեքենայով մոտակա հիվանդանոց տեղափոխելը մեկ ժամ կտևեր, ինչը փոքրիկի դեպքում կարող էր ճակատագրական լինել: Բուժանձնակազմը որոշել է սանավիացիայի իրենց գործընկերներին, որոնք էլ ուղղաթիռով են կազմակերպում կոտրվածքներ և ներքին օրգանների վնասվածք ստացած երեխայի տեղափոխումը հիվանդանոց:

Այժմ տղայի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա ստիպված է նեղ բժշկական կորսետ կրել, որպեսզի ոսկորներn աճելիս ճիշտ ամրանան:



Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները