Գերմանիան դեպի Եգիպտոս եւ Ս. Արաբիա զենքի արտահանմանը հավանություն է տվել

21:59   14 Նոյեմբեր 2017    190

Գերմանիայի իշխանություններն այս տարվա երրորդ եռամսյակում դեպի Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս զենքի արտահանմանը հավանություն են տվել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «DW»-ին, այդ մասին նշվում է դաշնային կառավարության պատասխանում, որը տրվել է Ձախ կուսակցության խորհրդարանական խմբակցության հարցմանը:

Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ դեպի Սաուդյան Արաբիա սպառազինությունների մատակարարման ծավալը գրեթե 148 մլն եվրո է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 108 մլն եվրոյով ավել է:

Դեպի Եգիպտոս արտահանման համար թույլատրված զենքի արժեքը կազմել է գրեթե 298 մլն եվրո , նախորդ տարվա երրորդ եռամսյակում`45 մլն եվրո:

Բունդեսթագի Ձախ կուսակցությունից պատգամավոր Շտեֆան Լիբիխը ռազմական գործողությունների ֆոնին Էր Ռիյադին սպառազինության արտահանումը անվանել է «հատկապես դատապարտելի»:

Նա հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Միավորված ազգերի կազմակերպությունը զգուշացրել է Եմենում «բազմաթիվ տասնամյակների ամենասարսափելի սովի բռնկման հնարավորության մասին, որի զոհը միլիոնավոր մարդիկ կլինեն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Սաուդյան-Արաբիա   Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները