Դուտերտեին դուր չեն եկել Կանադայի վարչապետի մեկնաբանությունները

22:58   14 Նոյեմբեր 2017    109

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին դուր չեն եկել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մեկնաբանությունները Ֆիլիպիններում «թմրամիջոցների դեմ պատերազմի» եւ առանց դատավարության սպանությունների մասին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, այս թեման շրջանցել են ASEAN գագաթնաժողովին մասնակցող բոլոր երկրների առաջնորդներն, այդ թվում`ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Գագաթաժողոի վերջում՝ նախագահող երկրի ավանդական ասուլիսի ժամանակ Դուտերտեին հարցրել են՝ ինչպես է արձագանքել Թրյուդոյի խոսքին:

«Ես ոչ մի բացատրություն չեմ տալու: Դա պաշտոնական եւ անձնական վիրավորանք է», - ասել է Դուտերտեն:

«Ես պատասխան եմ տալիս միայն ֆիլիպինցիների առաջ, ես մտադիր չեմ ամեն մի հիմարությանը պատասխան տալ՝ հատկապես օտարերկրացիների կողմից ասված»:

Իրավապաշտպանները հույս էին հայտնել, որ գագաթաժողովին մասնակցող առաջնորդները, այդ թվում `Թրամփը, կբարձրացնեն հազարավոր թմրամոլների եւ մանր թմրավաճառների մասին հարցը, որոնք Ֆիլիպիններում թմրամիջոցների դեմ պայքարի արշավի շրջանակներում սպանվել էին: Համաձայն իրենց գնահատականների՝ առանց դատավարության եւ հետաքննության սպանվածների թիվը հասել էր մոտ 4000-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դուտերտե   Կանադա   Ֆիլիպիններ  


Վերնագիրի այլ պիտակները