Թերեզա Մեյը հազիվ է խուսափել գավազանով գլխին հարվածից

08:59   15 Նոյեմբեր 2017    55

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Metro»-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հազիվ է խուսափել արարողակարգային ծանր ոսկե լախտից (գնդաձև ծայրով գավազան), որը կարող էր հարվածել նրա գլխին Լոնդոնի լորդ քաղաքապետի ընտրվելու պատվին միջոցառման ժամանակ։

Դա առաջին անգամը չէ, երբ բրիտանացի վարչապետը դրսևորում է կայծակնային արձագանք։

Հունիսին խորհրդարանական ընտրություններից հետո Թերեզա Մեյը չի կարողացել աչքը կտրել արարողակարգային ձեռնափայտից, ինչի արդյունքում խուսափել է հնարավոր վնասից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները