Մի խումբ դեմոկրատ կոնգրեսականներ Թրամփի դեմ կրկին իմփիչմենթ են առաջարկում

09:03   15 Նոյեմբեր 2017    55

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ դեմոկրատներ մտադիր են այսօր ներկայացնել նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի նոր նախաձեռնություն։ ա

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Hill պարբերականը՝ հղում անելով կոնգերսական Ստիվ Քոենին։

Քոենը ձևակերպել է Թրամփի դեմ մի շարք մեղադրանքներ, մասնավորապես այս տարվա ամռանը Շառլոտսվիլ քաղաքում (Վիրջինիա նահանգ) աջ արմատականների գործողությունների հանդեպ պետության ղեկավարի արձագանքի հետ կապված։

Որոշ կոնգրեսականների կարծիքով՝ Թրամփը պատշաճ միջոցառումներ չի ընդունել ուլտրաաջերի և ձախ ակտիվիստների բախումների ընթացքում, ինչի հետևաքով մեկ մարդ է զոհվել։

Ավելի վաղ Թրամփին իշխանությունից հեռացնելու առաջարկ էին արել պատգամավորներ Բրեդ Շերմանն ու Էլ Գրինը։ Նրանք պատճառ էին անվանել ՀԴԲ տնօրեն Ջեյմս Կոմիի պաշտոնանկությունը։

Պարբերականը նշում է, որ ներկա պահին նման նախաձեռնությունները Կոնգրեսում անցնելու շանսեր չունեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները