Մադուրոն Կոլումբիայի նախագահին խորհուրդ է տվել կոկաին կուլ տալ

09:16   15 Նոյեմբեր 2017    64

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն քննադատել է իր կոլումբացի գործընկեր Խուան Մանուել Սանտոսին և խորհուրդ տվել նրան կոկաին կուլ տալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ Վենեսուելայում դեղորայքային լուրջ դեֆիցիտ է նկատվում։«Կո՛ւլ տուր այդ դեղերն ինքդ, մենք արդեն դրանք գնում ենք Հնդկաստանից։ Կո՛ւլ տուր այդ դեղերը, այդ թմրամիջոցները և քո կոկաինը»,-ասել է Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում։

Կոլումբիայի նախագահը բազմիցս կողմ է հանդես եկել Վենեսուելայում իշխանափոխությանը։ Մադուրոն առաջին անգամ չէ սուր հայտարարություններով հանդես գալիս Կոլումբիայի նախագահի դեմ։ Այս տարվա հուլիսին նա Սանտոսին դավաճան էր անվանել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները