Լոնդոնում 14-ամյա աղջիկը ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է

09:27   15 Նոյեմբեր 2017    82

Լոնդոնում ոստիկանները ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով 14-ամյա աղջկա են ձերբակալել, հաղորդում է Hayatsk.info-ը՝ վկայակոչելով Սկոթլենդ Յարդի մամուլի ծառայությանը:

«Աղջիկը ձերբակալվել է Լոնդոնի հարավային մասում` ահաբեկչական հարձակմանն աջակցելու կասկածանքով», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ներկայումս նա գտնվում է կալանքի տակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները