Կալիֆորնիայի դպրոցի մոտ հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 5-ի (Լուսանկարներ. VIDEO)

09:32   15 Նոյեմբեր 2017    55

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Daily Mail»-ին, ԱՄՆ Ռանչո Թեհամա քաղաքի տարրական դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 5-ի:

Դեռ հայտնի չէ՝ արդյոք զոհերի թվում կան դպրոցականներ: 4 վիրավորները՝ երեք երեխա եւ մեկ մեծահասակ տեղափոխվել եմ տեղական հիվանդանոցներից մեկը: Սակայն բոլոր տուժածների ճշգրիտ թիվը հայտնի չէ:

Լրատվամիջոցները բազմաթիվ վիրավորների մասին են հաղորդում՝ հաշվի առնելով այն, որ դպրոցականներին դեպքի վայրից ուղղաթիռներով են տեղափոխել: Նախնական տվյալներով՝ ոստիկանների կողմից սպանված հրաձիգը նախ կրակել է իր հարեւանին, այնուհետ նստել մեքենա եւ դպրոց հասել, որտեղ էլ շարունակել է կրակել:

Դպրոցը եւ տունը հանցագործության 7 դրվագներից ընդամենը երկուսն են: Ականատեսները մոտ 100 կրակոցներ են լսել եւ երեխաների գոռոցները լսել: Վկաներից մեկը պատմել է, որ երկու կրակողի է տեսել, նրանցից մեկի հագին կամուֆլյաժ է եղել: Ոստիկանությունը, սակայն, երկրոդ կրակողի մասին փաստը չի հաստատել:

Հաղորդվում է, որ հրաձիգը ծանոթ էր ոստիկաններին: Նա գրավով ազատ էր արձակվել դանակակռվի վերաբերյալ գործով:





Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆորնիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները