Ս. Արաբիայի պատժամիջոցները ապակայունացնում են տարածաշրջանը

09:43   15 Նոյեմբեր 2017    46

Սաուդյան Արաբիայի ցանկացած պատժամիջոցները ապակայունացնում են տարածաշրջանը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, այս մասին հայտարարել է Լիբանանի արտգործնախարար Գեբրան Բասիլը:

Նրա խոսքով՝ վարչապետ Սաադ ալ Հարիրիի ազատությունը կարող է ապացուցվել միայն Սաուդյան Արաբիայից նրա վերադառնալու դեպքում:

«Սաուդյան Արաբիայի կողմից ցանկացած միջոց կանդրադառնա ոչ միայն Լիբանանի վրա, այլեւ ողջ տարածաշրջանի համար կարող է պատիժ լինել, հետեւաբար, Լիբանանում ապակայունացումը կարող է հանգեցնել տարածաշրջանի անկայունությանը: Առաջին հերթին դա Լիբանանի սիրիացիների վրա կանդրադառնա», - Փարիզում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բասիլը:

Ավելի վաղ Հարիրին Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ առաջիկա երկու օրերի ընթացքում կվերադառնա Լիբանան, սակայն նրա ընտանիքը կմնա Սաուդյան Արաբիայում: Մոտ 10 օր առաջ Հարիրին անսպասելիորեն հրաժարական տվեց՝ գտնվելով Էր Ռիյադում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան   Գեբրան-Բասիլ   Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները