Մոսկվայի մարզի հինգ հարկանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

20:48   11 Հունվար 2018    478

Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքում հինգ հարկանի շենքերից մեկի բնակիչները տարհանվում են շինության երկրորդ հարկում բռնկված հրդեհի պատճառով:

Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության տարածաշրջանային ղեկավարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հրդեհի աղբյուրը գտնվում է երկրորդ հարկում, իրականացվում է տարհանում», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նա պարզաբանել է, որ տունը գտնվում է Պրոսկեկտ Միրա 14 հասցեում:

Տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրի խոսքով՝ երկրորդ հարկում գտնվող բնակարանում բռնկված հրդեհի մակերեսը 15 քառակուսի մետր է:

«Շրմփոց և պայթյուն չի եղել», - եզրափակել է աղբյուրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները