Իտալիայի ազգային օրհներգը պաշտոնական կարգավիճակ է ստացել

20:55   17 Նոյեմբեր 2017    288

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ANSA»-ին, Իտալիայի ազգային օրհներգը` «Իտալիայի եղբայրները» 71 տարի շարունակ օգտագործվելուց հետո պաշտոնական կարգավիճակ է ստացել:

Գոֆրեդո Մամելիի «Իտալացիների Երգը» բանաստեղծության եւ Միքելո Նովարոյի գրած երաժշտության հիման վրա ստեղծված օրհներգին պաշտոնական կարգավիճակ տալու մասին որոշումն ընդունվել է այսօր՝ Սենատի սահմանադրության հարցերով հանձնաժողովի կողմից:

Ավելի վաղ, «Իտալիայի եղբայրները», թեեւ հնչում էր բոլոր պաշտոնական իրադարձություններին, սակայն օրհներգի կարգավիճակ չուներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները