ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Պենտագոնի բյուջեի նախագիծը

08:54   17 Նոյեմբեր 2017    380

ԱՄՆ Կոնգրեսի սենատն ընդունել է օրինագիծ՝ պաշտպանական գերատեսչության ֆինանսավորման մասին, որի բյուջեն պետք է կազմի մոտ 700 մլրդ դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Քվեարկությունից հետո փաստաթուղթն ուղարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը։

Այս տարվա բյուջեի առանձնահատկությունների շարքում նշվում են զինծառայողների աշխատավարձերի բարձրացումն ու նրանց թվաքանակի ավելացումը բոլոր տեսակի զորքերում։

Բացի այդ, 4.4 մլրդ դոլար կհատկացվի երկրի արևմտյան ափի հակահրթիռային պաշտպանության ամրապնդմանը, ինչը կապված է Հյուսիսային Կորեայից եկող պոտենցիալ սպառնալիքի հետ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Ներկայացուցիչների պալատը թույլատրել էր Պենտագոնին 350 մլն դոլարի չափով ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները