Հայաստանում ոչ միայն կարագն ու մսամթերքն է թանկացել, այլև դեղորայքը

09:40   17 Նոյեմբեր 2017    349

Հայաստանում վերջին ամիսներին ոչ միայն կարագն ու մսամթերքն են թանկացել, այլեւ դեղորայքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ տարեսկզբի համեմատ՝ հանրապետության առողջապահական համակարգում արձանագրվել է 2.1 տոկոսի գնաճ, իսկ միայն հոկտեմբերին` սեպտեմբերի համեմատ, գնաճը եղել է 0.1 տոկոս:

Օրինակ՝ դեղագործական ապրանքներն ու բժշկական սարքավորումները թանկացել են 0.2 տոկոսով: Միայն դեղագործական ապրանքները թանկացել են 0.3 տոկոսով:

Մասնագետների պնդմամբ՝ դեղագործական ապրանքների թանկացումը պայմանավորված է եվրոյի փոխարժեքի բարձրացմամբ, քանի որ դրանք հիմնականում ներկրվում են եվրոպական երկրներից: Սակայն այդ դեպքում անհասկանալի է դեղերի թանկացումը, քանի որ դրանց մի մասն էլ այլ երկրներից է բերվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայստան    


Վերնագիրի այլ պիտակները