Պետբյուջեով նախատեսված գումարի 80 տոկոսը արդեն ծախսվել է

09:53   17 Նոյեմբեր 2017    267

Այս տարվա պետական բյուջեով նա­խատեսված է 1 տրիլիոն 478 միլիարդ 331 միլիոն դրամ, որի մոտ 80 տոկոսը երեկվա դրությամբ արդեն ծախսվել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ պաշտոնական տվյալների` երեկվա դրությամբ պետական բյու­ջեից ծախսվել է 1 տրիլիոն 175 միլի­արդ 846 միլիոն դրամ:

Ըստ այդմ՝ պե­տական բյուջեում մնացել է 302 միլի­արդ 485 միլիոն դրամ: Տարվա ավար­տին դեռևս մեկուկես ամիս կա, բացի այդ՝ պետական բյուջետային ծախսերի մի զգալի մասն էլ հենց տարեվերջին է իրականացվում: Մի խոսքով՝ ամեն ինչ դեռ առջևում է:

Հիշեցնենք, որ պետական բյուջեի ինն ամիսների կատարողականի համա­ձայն՝ նշված ժամանակահատվածում ծախսվել է 953 միլիարդ 700 միլիոն դրամ: Այսինքն՝ վերջին մեկուկես ամ­սում պետական բյուջեից ծախսվել է մոտ 222 միլիարդ 146 միլիոն դրամ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները