Ադրբեջանում նշվում է Ազգային վերածննդի օրը

09:02   17 Նոյեմբեր 2017    361

Այսօր Ադրբեջանում նշվում է Ազգային վերածննդի օրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

1988 թ. առաջին օրերին սկսվեց Ադրբեջանի հանդեպ Հայաստանի բացահայտ ագրեսիան։ Տեսնելով այդ իրադարձությունների նկատմամբ Մոսկվայի, հատկապես ԽՍՀՄ-ի ղեկավար Միխաիլ Գորբաչևի անտարբեր վերաբերմունքը, հայերը պլանային կարգով՝ Հայաստանի կառավարության կարգադրությամբ և հանձնարարությամբ իրենց մշտական բնակավայրերից արտաքսեցին Հայաստանում մշտական ապրող ավելի քան 200 հազար ադրբեջանցիներին։ Այս գործընթացն ուղեկցվեց բռնություններով. սպանվեցին տասնյակ մարդիկ: Գորբաչևը և նրա շրջապատը ոչ մի կերպ չարձագանքեցին պատմության մեջ չտեսնված հայերի այդ բարբարոսություններին։

Հայերը չսահմանափակվեցին դրանով։ 1988 թ. փետրվարի սկզբին նրանք անկարգություններ հրահրեցել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում։ Նրանք բարձրացրեցին հինավուրց ադրբեջանական հող հանդիսացող Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանին միացնելու հարցը։

Այդ բարդ ժամանակաշրջանում ադրբեջանական ժողովուրդը իր զայրույթն ու անվստահությունը հայտնեց ղեկավարությանը։ Սկզբում Ադրբեջանի քաղաքացիները հավատում էին Մոսկվային, իշխանության տեղական ներկայացուցիչներին։

Սակայն հետագայում ժողովուրդը հասկացավ, որ ոչ Մոսկվան, ոչ էլ Ադրբեջանի այդ ժամանակվա ղեկավարությունը չեն ուզում վճռական քայլեր ձեռնարկել հայկական ագրեսիան կանխելու համար։ Դրանից հետո երկրի բոլոր մասերից մարդիկ սկսեցին հոսել դեպի Բաքու, հավաքվել Ազադլըգ (Ազատություն) հրապարակում (այն ժամանակ Լենինի անվան), ցույցեր անցկացնել հայկական ագրեսիայի և խորհրդային ղեկավարության դրսևորած անտարբերության դեմ։

1988 թ. նոյեմբերի 17-ին Բաքվի Ազադլըգ հրապարակում անժամկետ ցույց սկսվեց Խորհրդային պետության հակաադրբեջանական քաղաքականության դեմ։ Դա իսկական ժողովրդական, ազգային ազատագրական շարժում էր։ Դեկտեմբերի սկզբին խորհրդային զորքերը ցրեցին այդ համաժողովրդական ցույցը։ Ադրբեջանում այդ իրադարձությունները գնահատվում են, որպես ազգային ազատագրական շարժման սկիզբ և համարվում են անկախության ձեռք բերմանը նպաստած հիմնական գործոն։

1992 թվականից նոյեմբերի 17-ն Ադրբեջանում նշվում է, որպես Ազգային վերածննդի օր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները