Բերլուսկոնին այլեւս պարտավոր չէ նախկին կնոջը 1,4 մլն եվրո ալիմենտ վճարել

13:21   17 Նոյեմբեր 2017    331

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին այլեւս պարտավոր չէ նախկին կնոջը 1,4 մլն եվրո ալիմենտ վճարել: Միլանում դատարանը որոշել է, որ ամուսնալուծության ընթացքում քաղաքական գործչի նկատմամբ անարդարացի են վարվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելին, նախկին դերասանուհին եւ կինը՝ Վերոնիկա Լարիոն, պետք է վերադարձնի նախկինում 60 միլիոն եվրոյի չափով վճարված ալիմենտը, քանի որ դատարանը որոշել է, որ նա իրավունք չունի այդ փողերի նկատմամբ:

Բերլուսկոնին Իտալիայի յոթերորդ ամենահարուստ մարդն է: Ըստ Forbes-ի՝ նրա եկամուտը կազմում է շուրջ 7 միլիարդ եվրո: Լարիոյի հետ ամուսնությունը տեւել է ավելի քան 22 տարի:

Վերջին հինգ տարիների ընթացքում 81-ամյա Բերլուսկոնին ապրում է նախկին հեռուստահաղորդավարուհի Ֆրանչեսկա Պասկալի հետ, որը 49 տարով իրենից երիտասարդ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բերլուսկոնի  


Վերնագիրի այլ պիտակները