YouTube- ում համերգի տոմս պատվիրելու հնարավրություն է հայտնվել

13:58   17 Նոյեմբեր 2017    445

YouTube- ում ընտրված կատարողի մոտակա համերգին տոմս պատվիրելու հնարավրություն է հայտնվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սա հնարավոր է դարձել վիդեո հոսթինգի եւ Ticketmaster-ի՝ առցանց տոմսերի վաճառքի ծառայության միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում:

Տեսահոլովակների դիտման ժամանակ օգտատերը իրեն մոտ քաղաքներում կատարողի համերգի ամսաթվերի մասին տեղակատվություն կտեսնի:
Գործառույթը հասանելի է ԱՄՆ օգատերերի համար՝ համակարգչով եւ YouTube բջջային հավելվածով: Դեռ հնարավոր է պատվիրել միայն հյուսիսամերիկյան կատարողների համերգների տոմսեր:

Եթե ծառայությունը հաջողություններ ունենա, այն այլ մայրցամաքներում եւս տարածում կգտնի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   YouTube  


Վերնագիրի այլ պիտակները