Ամերիկացիները չեն ցանկանում տեսնել ուժեղ ՌԴ. Գերհարդ Շրյոդեր

14:05   17 Նոյեմբեր 2017    422

ՌԴ–ն իրեն զգում է բոլոր կողմերից շրջապատված։

Ամերիկացիների փորձերը ՆԱՏՕ մտցնել Ուկրաինային ու Վրաստանին, ՆԱՏՕ-ական հակահրթիռային համակարգերը, զորքերը ռուսական սահմանների մոտ տեղակայել`մտահոգություններ են առաջացնում։

Ամերիկյան քաղաքականությունը՝ սկսած Ջորջ Բուշից, միտված է մեկուսացմանը. ամերիկացիները չեն ցանկանում տեսնել ուժեղ ՌԴ։ Այդ մասին Die Zeit հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը։ «Ռուսները մեր հարևաններն են։ Մեզ անհրաժեշտ են նրանց շուկան ու էներգակիրները։ Նրանք անհրաժեշտ են մեզ քաղաքական իմաստով` Մերձավոր Արևելքում, իրանական միջուկային ծրագրի ու Կովկասի հարցերում»,–նշել է նա։

Շրյոդերն, անդրադառնալով Թրամփին նշել է, որ նա կկարողանա իշխանության մնալ մինչև 2020 թվականը, քանի որ իմպիչմենտը հեշտ գործ չէ։ Նա հավելել է, որ Թրամփն անկանխատեսելի է, իսկ համաշխարհային տերության առաջնորդը պետք է լինի կանխատեսելի։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ՆԱՏՕ   Գերհարդ-Շրյոդեր  


Վերնագիրի այլ պիտակները