Ֆրանսիայում ձերբակալվել է «ռուսական մաֆիայի» 35 անդամ

14:23   17 Նոյեմբեր 2017    259

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BFMTV»-ին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի ոստիկանները Փարիզում և արվարձաններում նախկին ԽՍՀՄ-ից գնացածների ստեղծած հանցավոր միության անդամների ձերբակալության հատուկ գործողություն են իրականացրել:

Ֆրանսիայի հատուկ ծառայությունները կասկածյալներին հետևել են ավելի քան 2 տարի: Նշվում է, որ հետաքննությունն իրականացվել է Ֆանսիայում Վրաստանի դեսպանատան, Ինտերպոլի և Եվրոպոլի աջակցությամբ: Արդյունքում՝ հատուկ ծառայությունների աշխատակիցների ձեռքում են հայտնվել «35 հոգի, այդ թվում՝ 8 կանայք»՝ հիմնականում վրացիներ, ովքեր մասնակցել են «կողոպուտների, շորթումների, մարդկանց առևտրի»:

Խուզարկությունների ժամանակ ոստիկանները բռնագրավել են 70 000 եվրո առձեռն, մի քանի ատրճանակ և մեքենաներ: Հետաքննիչներին նաև հաջողվել է բացահայտել փողերի լվացման սխեման, որը կիրառել են հանցագործները. դրան շինարարական ընկերություն է ներգրավված եղել:

«Նրանք (կասկածյալները) շատ շարժուն են և բնակարաններ ունեն ոչ միայն Փարիզում, այլև Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում»,- ասել է հեռուստաալիքի աղբյուրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները