Հռոմի պապն «այլասերված վերաբերմունք» է անվանել

14:33   17 Նոյեմբեր 2017    277

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «economistua.com»-ին, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցով 2017 թ. կոնֆերանսի ժամանակ Բոննում ընթերցված նամակում Հռոմի պապը «երկխոսությունն այն մասին, թե ինչպես ենք կառուցում մոլորակի ապագան վերսկսելու շտապ կոչ» է արել:

«Մենք պետք է միավորվենք, որովհետև էկոլոգիական մարտահրավերը, որը մենք ունենք, և դրա անտրոպոգեն արմատները, վերաբերում են մեզ բոլորիս և կապ ունեն բոլորիս հետ»,- ասել է Հռոմի պապը՝ մարդկային գործունեությունը մեղավոր համարելով կլիմայի փոփոխության համար:

Ֆրանցիսկոս պապը հավելել է, որ կլիմայի փոփոխության խնդրի լուծմանն ուղղված ջանքերին խոչընդոտում են մարդիկ, ովքեր հերքում են այդ խնդիրը:

«Ցավոք, էկոլոգիական ճգնաժամի կոնկրետ լուծումների որոնմանն ուղղված շատ ջանքեր հաճախ իզուր են լինում տարբեր պատճառներով՝ խնդիրը հերքելուց մինչև անտարբերություն, ձեռքերը լվալ կամ կույր վստահություն տեխնիկական լուծումների նկատմամբ»,- գրել է Հռոմի պապը:

«Մենք պետք է խուսափենք այդ 4 այլասերված դրույթների ծուղակն ընկնելուց, որոնք, անխոս, չեն օգնում ազնիվ ուսումնասիրություններին կամ անկեղծ և արդյունավետ երկխոսությանը մեր մոլորակի ապագայի կառուցման վերաբերյալ՝ հերքմանը, անտարբերությանը, ձեռքերը լվալուն և վստահությանը ոչ ադեկվատ որոշումների նկատմամբ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-պապ  


Վերնագիրի այլ պիտակները