Փորձագետ․ Հայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել

14:52   17 Նոյեմբեր 2017    309

2018-ի պետական բյուջեի նախագծում ոչ մի բառ չկա նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների ու անապահով ընտանիքների համար սոցվճարների բարձրացման մասին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Սպառողների խորհրդակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի բնակչությունը փաստացի աղքատանում է ։ Դա տեղի է ունենում զանգվածային թանկացման պատճառով, հիմնականում սննդամթերքի։ «Արդեն սովորական երեւույթ է դարձել, ու ամիս էլ չի անցնում, որ կարագը կամ միսը չթանկանան»,- հիշեցրել է Չիլինգարյանը, հավելելով, որ պանիրն էլ է թանկացել։ Իսկ դա, նրա խոսքով, այն մթերքներն են, որոնք մտնում են սպառողական հիմնական զամբյուղի մեջ։

ՀԿ նախագահի դիտարկումներով՝ վերջին 2-3 ամիսներին Հայաստանում տավարի 1 կգ միսը թանկացել է 2400-2500 դրամից մինչեւ 2800-2900 դրամ։ «Սակայն, միաժամանակ, աշխատավարձերն ու կենսաթոշակները նախկին մակարդակի վրա են մնում»,- դժգոհել է Չիլինգարյանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները