ԱՄՆ-ն նախազգուշացրել է ամանորյա տոների ընթացքում

15:05   17 Նոյեմբեր 2017    268

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AFP »-ին, ԱՄՆ-ն Եվրոպա ուղևորվող իր քաղաքացիներին նախազգուշացրել է Սուրբ ծննդյան և Նոր տարվա տոների ընթացքում ահաբեկչական սպառնալիքի աճի մասին:

Նախազգուշացման մեջ հիշեցվում է, որ անցած տարի հարձակումներ են իրականացվել Բեռլինում դեկտեմբերին սուրբծննդյան տոնավաճառում, որի հետևանքով զոհվել է 12 մարդ և Նոր տարվա գիշերը Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում, որի հետևանքով սպանվել է 39 մարդ:

ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացրել է, որ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իսպանիայում և Շվեդիայում վերջին հարձակումները ցույց են տալիս, որ «Ալ Քաիդա» և ԴԱԻՇ ահաբեկչական խմբերը շարունակում են ակտիվ մնալ:

«Մինչ տեղի իշխանությունները շարունակում են հակաահաբեկչական գործողությունները, Պետքարտուղարությունը մտահոգված է մնում ապագա ահաբեկչական հարձակումների հնարավորության առնչությամբ: ԱՄՆ քաղաքացիները պետք է միշտ զգոն լինեն, որ ահաբեկիչների համակիրները կամ ինքնուրույն արմատականացված ծայրահեղականները կարող են հարձակումներ իրականացնել քիչ կամ առանց որևէ նախազգուշացման»,- ասված է հաղորդագրությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները