Բորտուղեկցորդուհին British Airways-ից փոխհատուցում է պահանջել թռիչքներից

15:27   17 Նոյեմբեր 2017    277

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Evening Standard»-ին, Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհի Լյուսի Սարժանտը դատի է տվել British Airways ավիաընկերությանը՝ 750 000 ֆունտ փոխհատուցում պահանջելով իր մեջ զարգացող թռիչքների վախի պատճառով:

Հայցվորի խոսքով՝ 2013 թ. ինքն ականատես է եղել, թե ինչպես է Լոնդոն-Օսլո չվերթի ժամանակ Airbus A319 ինքնաթիռի շարժիչներից մեկում հրդեռ բռնկվել, ուղևորների մեջ խուճապ է սկսվել: Օդաչուն որոշել է Հիթրոուի օդքանվակայան վերադառնալ, վայրէջքից հետո ուղևորներին և անձնակազմին տարհանել են փչովի աստիճանների միջոցով:

Դեպքից հետո Սարժանտը քնի խանգարում, տագնապայնություն, վատ երազներ և թռիչքներից վախ է ունեցել: Հետո նա վերադարձել է աշխատանքի, բայց 2016 թ. բախվել է վթարային իրավիճակի, երբ թռիչքի ընթացքում ինքնաթիռի սրահը լցվել է թունավոր ծխով, ինչից հետո հայցվորը հրաժեշտ է տվել բորտուղեկցորդուհու աշխատանքին, թեև հույս է ունեցել այդ մասնագիտությամբ աշխատել «մինչև կյանքի վերջը»:

Նշվում է, որ ավիաընկերությունը համաձայն է հայցին, վեճը միայն գումարի չափի շուրջ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: British-Airways   Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները