Բելգիայում կվերահսկեն սոցցանցերը՝ անկարգությունները կանխելու համար

15:45   17 Նոյեմբեր 2017    242

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «RIA Novosti»-ին, Բրյուսելի ոստիկանությունը որոշել է վերահսկել սոցցանցերը երիտասարդության պատրաստվող հավաքների մասին իմանալու համար, որոնք կարող են պոտենցիալ ռիսկ ներկայացնել անկարգությունների վերաճելու առումով:

«Ոստիկանությունն այսուհետ կուսումնասիրի սոցցանցերը երիտասարդության հավաքների մասին իմանալու համար, որոնք կարող են պոտենցիալ սպառնալիք ներկայացնել հասարակական կարգի համար»,- գործակալությանն ասել են Բրյուսելի քաղաքապետարանի մամլո ծառայությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները