Չեմ ուզում ձևացնել, թե Հայաստանում դժվարին տնտեսական իրավիճակ չէ. Ռիչարդ Միլս

15:52   17 Նոյեմբեր 2017    317

Հարցին՝ եթե Հայաստանում աշխատանք կա, ապա ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում, դեսպանը նշեց.

«Իրավացի եք, այո, Հայաստանում դեռևս դժվարին տնտեսական վիճակ է, չեմ ուզում ձևացնել, որ դա այդպես չէ, չնայած այս տոնավաճառում ներկայացված են բավականին մեծ թվով աշխատատեղեր:

Ես չեմ կարող ասել, թե Հայաստանից մարդիկ ինչու են հեռանում, բայց կարող եմ ասել, որ եթե Հայաստանը շարունակի տնտեսական բարեփոխումներին, ձեռներեցության խթանմանը, քաղաքացիական հասարակությանը և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված իր ջանքերը, ապա մարդիկ ավելի ու ավելի շատ կուզենան մնալ իրենց երկրում»,- ասաց դեսպանը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ռիչարդ-Միլս   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները