Յունկերը Brexit-ի շուրջ համաձայնություն է ակնկալում դեկտեմբերին

16:08   17 Նոյեմբեր 2017    327

Անհրաժեշտ է էլ ավելի շատ աշխատանք կատարել դեկտեմբերին Brexit-ի շուրջ համաձայնության հասնելու համար, բայց բանակցություններում համաձայնության հասնելու հույսը պահպանվում է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը՝ ժամանելով Շվեդիայի Գյոթեբորգ քաղաք՝ մասնակցելու սոցիալական հարցերին նվիրված ԵՄ-ի հատուկ գագաթնաժողովին:

Միջոցառումը հեռարձակվում է Եվրահանձնաժողովի կայքում։

«Ժամանակն անցնում է: Հուսով եմ, որ մենք կկարողանանք «ապահարզանի» համաձայնագրի շուրջ պայմանավորվել Եվրախորհրդի դեկտեմբերյան հանդիպմանը, բայց դեռ պետք է աշխատանք տարվի»,-ասել է նա:

2017 թվականի հունիսի 19-ին Բրյուսելում սկսվել է Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ բանակցությունների առաջին փուլը: Դրանք անցկացվում են երկու փուլով. սկզբում կկարգավորվեն այն հարցերը, որոնք կապված են Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների հետ, այնուհետեւ՝ ապագա հարաբերությունների հարցերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յունկեր   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները