Ճապոնիայի վարչապետը խոստացել է երկրի անվտանգությունն ամրապնդել Հս. Կորեայի սպառնալիքի ֆոնին

16:19   17 Նոյեմբեր 2017    253

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խոստացել է ամրապնդել երկրի անվտանգությունը՝ Հյուսիսայի Կորեայի սպառնալիքը որակելով անվտանգության ամենալուրջ խնդիր, որին Ճապոնիան բախվել է Երկրորդ Համաշխարահային պատերազմի ժամանակներից:

Աբեի խոսքով՝ Փհենյանի վերջին միջուկային փորձարկումը եւ Ճապոնիայի տարածքում երկու հրթիռների արձակումը ազգային ճգնաժամ է: Նա կոնկրետ գործողություններ է խոստացել, որպեսզի պատասխանի Հյուսիսային Կորեայի կողմից «սադրանքների էսկալացիային»:

«Մենք կամրապնդենք Ճապոնիայի պաշտպանունակությունը՝ ներառյալ հակահրթիռային պաշտպանության հնարավորությունը», - ասել է նա:

Աբեն միջազգային հանրությանը կոչ է արել ուժեղացնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումները, որպեսզի նրան համոզեն փոխել իր քաղաքականությունը:

Ճապոնիայի՝ պաշտպանությանն ուղղված ծախսերը դանդաղ, բայց անշեղորեն մեծացել են այն ժամանակից, երբ Աբեն 2012-ից ստանձնեց պաշտոնը: Կառավարությունը հայտարարել է, որ ծրագրում է գնել հակահրթիռային պաշտպանության ավելի շատ ամերիկյան համակարգեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Հյուսիսայի-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները