ԱՄՆ բողոքում է ինքնաթիռներում խոզերի գտնվելու դեմ

17:00   17 Նոյեմբեր 2017    271

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «vokrugsveta.ua»-ին, US Airways-ը հայտարարում է, որ խոզերը չեն կարող հուզական հարմարավետություն ապահովել նույնիսկ տիրոջը:

Ավիաընկերությունն արդեն գործ ունեցել է տհաճ դեպքերի հետ, երբ յուրահատուկ կենդանիների հայտնվելը խառնաշփոթի պատճառ է դարձել ինքնաթիռում:

Վերջինը լցրել է ավիաընկերության համբերության բաժակը: Գաճաճ խոզին թողել են սրահ մտնել բժշկի տեղեկանքի հիման վրա, որը հաստատել է, որ այն տիրուհուն շատ անհրաժեշտ է թռիչքի ընթացքում որպես թերապևտ-կենդանի: Բայց երբ կենդանին սկսել է սասրափելի ձայներով վազվզել ինքնաթիռով, անձնակազմը համարել է, որ կենդանու ինքնաթիռում գտնվելուց վնասն անհամեմատ մեծ է օգուտից, որ այն տալիս է տիրուհուն, և կենդանուն իջեցրել են ինքնաթիռից:

Ավիաընկերությունում կարծում են, որ շատ կոմերցիոն ֆիրմաներ այդպիսի տեղեկանքներ են տրամադրում կենդանիներին, որոնք իրականում նման իրավունք չունեն:

Հատուկ իրավունքներ ունեն միայն ծառայողական կենդանիները՝ շները: Դրանք պետք է հատուկ վաժեցված լինեն և անվերապահորեն կատարեն հրմանները՝ օգնելով հատուկ կարիքներով մարդկանց:

US Airways-ում հաստատորեն հայտարարել են, որ ապագայում թույլ չեն տա գյուղատնտեսական կենդանիներ տեղավորել իրենց ինքնաթիռների սրահներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   USAirways  


Վերնագիրի այլ պիտակները