ԱԳ նախարարներն այս շաբաթ կհանդիպեն ու կքննարկեն իրավիճակը Սիրիայում

17:08   17 Նոյեմբեր 2017    225

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Իրանի ու Թուրքիայի իր գործընկերներ Մոհամադ Ջավադ Զարիֆի ու Մեվլյութ Չավուշօղլուի հետ իր եռակողմ հանդիպումը կայանալու է այս շաբաթ։

ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ քննարկվելու է իրավիճակը Սիրիայում։ «Հանդիպումը նվիրված է լինելու իրավիճակի գնահատմանը այն բանից հետո, երբ այս երեք երկրները նախաձեռնել ու ակտիվ առաջ են մղել Աստանայի գործընթացը, որը թույլ է տվել կտրուկ նվազեցնել բռնության մակարդակը, ստեղծել դեէսկալացիայի գոտիներ, սկսել ազգային հաշտեցման գործընթացը, որը կարողացել է հասնել նրան, որ Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը վերջապես նստեն բանակցային սեղանի շուրջ ու զրուցեն միմյանց հետ»,- նշել է Լավրովը։

Նախարարը վստահություն է հայտնել, որ Սոչիում ծրագրված գագաթնաժողովը կօգնի խթանել Դամասկողի ու ընդդիմության ուղիղ բանակցությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Իրան   Թուրքիա   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները