490 կգ կշռող արգենտինուհուն հիվանդանոց հասցնելու համար...

17:20   17 Նոյեմբեր 2017    211

Արգենտինայում Իզաբելլա Ամարալին հիվանդանոց հասցնելու հատուկ գործողություն են իրականացրել, ով աշխարհի ամենագեր մարդկանց տասնյակում է:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Fakty»-ին, 30-ամյա կնոջը, ով չի կարողանում շարժվել և արդեն 6 ամիս գամված է անկողնուն, տնից պատգարակով դուրս է հանել փրկարարների և սանիտարների մի ամբողջ թիմ: Իզաբելլայի ննջասենյակի պատի մեջ ստիպված են եղել մեծ անցք բացել, քանի որ նա տան դռան մեջ չի տեղավորվել:

Մոտ 490 կգ կշռող արգենտինուհուն բեռնատարի մեջ են տեղավորել: Հետո Ռոսարիո քաղաքի հիվանանոց են հասցրել ուղղաթիռով: Բժիշկները կփորձեն փրկել նրա կյանքը՝ ստամոքսի փոքրացման վիրահատություն անելով: Սակայն վիրահատությունից առաջ կինը պետք է բնական ճանապարհով գոնե 200 կլոգրամով նիհարի: Նա պետք է առաջիկա ամսին բժիշկների հսկողության տակ խսիտ դիետա պահի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները