Լիբիային ԵՄ-ի օգնելու քայլերը խթանում են երկրում ստրկավաճառության աճը. CNN

17:33   17 Նոյեմբեր 2017    249

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը մեղադրել է եվրոպական երկրներին Լիբիայի հետ ձեռքբերված պայմանավորվածության վերաբերյալ նախազգուշացումներն արհամարհելու համար:

ՄԱԿ-ը շեշտել է, որ Միջերկրական ծովը հատելու փորձ անող ներգաղթյալներին հայտնաբերելու և նրանց ձերբակալելու հարցում Լիբիայի իշխանություններին օգնելու Եվրամիության քաղաքականությունն «անմարդկային» է:

Հուսեյնը տեղեկացրել է, որ ըստ պայմանագրի ձերբակալված ներգաղթյալների թիվը կտրուկ աճել ու անցել է 20 000-ը: ՄԱԿ ներկայացուցիչները, որոնք այցելել են այդ կալանավայրերը, փաստել են մարդկանց հյուծված, տրավմա վերապրած լինելու և կանանց, տղամարդկանց ու երեխաների մեկ վայրում պահվելու մասին:

Թեմային հատուկ անդրադարձ կատարած CNN-ը նշում է, որ ԵՄ-ի և Լիբիայի նման որոշումը խթանում է այս երկրում մարդկանց ստրկավաճառության դեպքերի աճին:

Նիգերիացի ներգաղթյալներն այստեղ վաճառվում են միջինը 800 դոլարով և գովազդվում որպես «դաշտային աշխատանքի համար մեծ, ուժեղ երիտասարդներ»:

CNN-ի հետ զրուցած 21-ամյա նիգերիացի Վիկտորին, ով նույնպես վաճառվել է ստրկության, պատմել է, որ իրենց աշխատեցրել են առանց վարձատրության, շատ քիչ ուտելիք և ջուր տալով:

Նիգերիայի Էդո նահանգից Վիկտորին իր կուտակած գումարով Եվրոպա հասնելու համար իր կյանքից վատնել է շուրջ 1 տարի և 4 ամիս, սակայն կարողացել է հասնել մինչև Լիբիա, որտեղ ներգաղթյալները գոյատևում են սարսափելի պայմաններում:
«Երբ ներգաղթյալների մոտ եղած գումարն ավարտվում է, նրանք մարդկանց անօրինական տեղափոխմամբ զբաղվող հանցախմբերի կողմից վաճառվում են ստրկության, ներգաղթյալներին ասում են, որ այդպես աշխատելով նրանք կփակեն այն պարտքը, որը պետք է վճարեն հանցախմբին», - պատմել է Վիկտորին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբիա   ԵՄ   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները