Lufthansa-ն առաջարկում է պատահական ուղղություններով տոմսեր գնել

17:55   17 Նոյեմբեր 2017    214

Գերմանիայի խոշորագույն ավիափոխադրողը՝ Lufthansa-ն, հատուկ առաջարկ է արել անակնկալների սիրահարների համար:

Ավիաընկերության նոր՝ AnyWay Travel Pass առաջարկն ընտրելու դեպքում հաճախորդը մինչև վերջին պահը չի իմանա՝ որտեղ է մեկնում հանգստյան օրերը կամ արձակուրդն անցկացնելու համար:

Euromag-ի հաղորդմամբ՝ ուղևորը պետք է որպես մեկնման վայր ընտրի Բեռլինի, Դյուսելդորֆի, Ֆրանկֆուրտի, Համբուրգի, Լայպցիգի, Մյունխենի կամ Շտուտգարտի օդանավակայանները:

Նշվում է, որ մեկնումից մի քանի օր առաջ ուղևորը տեղեկություններ կստանա իր երթուղու և մեկնման ժամի մասին: Նշանակման վայրեր կդառնան Բանգկոկը, Մումբայը, Բոստոնը, Դելին, Դուբայը, Հոնկոնգը, Լոս Անջելեսը, Մայամին, Պեկինը, Շանհայը կամ Թել Ավիվը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ առաջարկի գինը սկսվում է 179 եվրոյից: Առաջարկն ուժի մեջ է լինելու մինչև դեկտեմբերի մեկը, և այդ ընթացքում կարելի է տոմսեր ձեռք բերել դեկտեմբերի 5-14-ը կամ դեկտեմբերի 28-ից մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելիք չվերթների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Lufthansa   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները