ԱԳ նախարար․ Լիբանանը գիտի, թե ով է միջամտում երկրի ներքին գործերին

20:06   17 Նոյեմբեր 2017    170

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտնի է, թե որ երկրներն են միջամտում Լիբանանի ներքին գործերին։ Այս մասին հայտնել է Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլը։

«Դա քաջ հայտնի է, ու երբ ամեն ինչ այդքան ակնհայտ է, դրա մասին խոսելը պարզապես հիմարություն է։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, Լիբանանի ներքին գործերին արտաքին միջամտության հետևանքն է։ Ու դա անընդունելի է, եթե մենք նման բան թույլ տանք միջազգային համայնքում, դա վտանգավոր նախադեպ կդառնա»,- ասել է Բասիլը։

Հիշեցնենք, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին, գտնվելով Էր Ռիադում, անսպասելիորեն հայտնել էր իր հրաժարականի մասին։ Նա հայտնել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ Որոշ լիբանանցի քաղաքագետներ կարծիք են հայտնել, որ Հարիրիին Էր Ռիադում իր կամքին հակառակ են պահում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները