Բրիտանիայի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախում է տեղի ունեցել

20:24   17 Նոյեմբեր 2017    320

Մեծ Բրիտանիայի Բուքինգհեմշիր կոմսության երկնքում բախվել են օդանավն ու ուղղաթիռը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի Ավիավթարների հետաքննության վարչությանը:

Վարչությունից հայտնել են, որ մասնագետների թիմ են ուղարկում դեպքի վայր՝ պարզելու կատարվածի հանգամանքները: Դեպքի վայրում աշխատում են նաև շտապ օգնության, փրկարար ծառայության մասնագետները: Միջադեպը տեղի է ունեցել թագավորության Պաըմական կառույցների ազգային հիմնադրամին պատկանող Ուեդեսթոն կալվածքի մոտակայքում տեղի ժամանակով մինչև 12:00-ն:

Ոստիկանության հաղորդմամբ՝ առաջահերթությունը տրվում է «կյանքեր փրկելուն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները