Հարիրին պատմել է Ս. Արաբիայում իր գտնվելու մասին

21:11   17 Նոյեմբեր 2017    222

Hayatsk.info-ն հայտնում է, որ Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին ուրբաթ հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում էր գտնվում, որպեսզի քննարկի Լիբանանի ապագան եւ արաբական տարածաշրջանում տիրող իրավիճակը, մյուս բոլոր ենթադրությունները ոչ այլ ինչ են, քան ասեկոսեներ:

«Ես եղել եմ Սաուդյան Արաբիայի թագավորությունում Լիբանանի ապագայի եւ արաբական տարածաշրջանում նրա կապերի մասին բանակցություններ անցկացնելու համար: Ցանկացած բան, որը հակասում է այս ամենին՝ իմ գտնվելու վայրի մասին բոլոր պատմությունները, իմ մեկնելու կամ իմ ընտանիքի իրավիճակի մասին, պարզապես լուրեր են », - Twitter- ում գրել է Հարիրին:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին Ռիադում անսպասելիորեն հայտարարեց իր հրաժարականի մասին: Սաուդյան «Ալ Արաբիա» հեռուստաալիքի եթերում նա մեղադրեց շիիթական «Հիզբոլլահին» եւ Իրանին` Լիբանանում եւ արաբական աշխարհում երկպառակություն առաջացնելու մեջ եւ հայտարարեց առաջիկայում իր հանդեպ պատրաստվող մահափորձի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա   Հարիրի   Լիբան  


Վերնագիրի այլ պիտակները