ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ռմբակոծիչների հարվածների տեսագրությունը

21:25   17 Նոյեմբեր 2017    269

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ալ-Բուքեմալ շրջանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների օբյեկտների դեմ Տու-22Մ3 ռմբակոծիչների հարվածների տեսագրությունը:

Նրանց թիրախում հենակետերն էին, մարդկային ուժի կուտակումները եւ ահաբեկչական զրահատեխնիկան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի տարածքում գտնվող օդանավակայանից դուրս բերված Տու-22Մ3- երը խմբային օդային հարվածներ են հասցրել Ալ-Բուքեմալ շրջանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների օբյեկտներին:

Բոլոր ռուսական ինքնաթիռները վերադարձել են հիմնական օդանավակայաններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԴԱԻՇ   Տու-22Մ3  


Վերնագիրի այլ պիտակները