ՄԱԿ-ում ՌԴ-ը 10-րդ անգամ արգելափակել է ԱՄՆ-ի բանաձևը

21:46   17 Նոյեմբեր 2017    260

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է ՄԱԿ-ի և Քիմիական զենքն արգելող կազմակերպության (ՔԶԱԿ)՝ Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննության շուրջ համատեղ առաքելության մանդատը երկարաձգելու մասին ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BBC»-ին, սա տասներորդ ռուսական վետոն է Սիրիայում 2011-ին սկսված պատերազմից մեկնարկից ի վեր: Քվեարկության ընթացքում ամերիկյան բանաձևը 11 ձայն է հավաքել 9 անհրաժեշտից, սակայն Ռուսաստանը, որը դեմ է հանդես եկել, օգտվել է վետոյի իր իրավունքից: Բանաձևի նախագիծը, որը պատրաստել էր ԱՄՆ-ն, հրաժարվել է պաշտպանել նաև Բոլիվիան, Չինաստանն ու Եգիպտոսը ձեռնպահ են մնացել:

Ռուսաստանն իր հերթին Անվտանգության խորհրդի դիտարկմանն է ներկայացրել ՄԱԿ-ի և ՔԶԱԿ-ի համատեղ առաքելության երկարաձգման իր տարբերակը, սակայն քվեարկության մեկնարկից առաջ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է փաստաթուղթը հետ կանչելու մասին:

Այդ քայլի համար պատճառ է հանդիսացել բանաձևերի դիտարկման կարգի մասին Մոսկվայի խնդրանքը մերժումը: Ռուսաստանը ցանկանում էր, որ առաջինը դիտարկվի ամերիկյան բանաձևը:

Այսպիսով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել երկարաձգել առաքելության մանդատը, որի լիազորության ժամկետը լրացել է այսօր:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   ՌԴ   Սիրիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները